Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվրոպական Միության փորձագետները Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին հերթական դասընթաց

11.09.2015

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Եվրոպական Միության փորձագետներին: Այցի նպատակն էր հանդիպել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Տարածքային Զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ իրականացնող ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր այս տարվա ընթացքում մասնակցել են ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված ,, Մասնագիտական Կարողություններ`Տարածքային Զարգացման Գործընթացներում,, թեմայի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Մարզպետի տեղակալը ողջունեց Տարածքային Զարգացման Ռազմավարությունների կարողությունների (ՏԶՌԿ) բարձրացման նպատակով մարզ այցելած ԵՄ դասընթացավարներին , մաղթելով նրանց հաջողություններ ընթացիկ աշխատանքներում: Անդրանիկ Հակոբյանը պատարտակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցելու իրականացվող աշխատանքներին: Այնուհետև ԵՄ փորձագետները դասընթաց անցկացրեցին ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ , որի նպատակն էր ամրապնդել ֆորմալ դասընթացների միջոցով ստացված գիտելիքները, հասկանալ Տարածքային Զարգացման Ռազմավարության (ՏԶՌ) կառուցվածքի բովանդակությունը և մշակման գործընթացը, ինչպես նաև գնահատել պատրաստակամությունը մարզում Տարածքային Զարգացման Ռազմավարության(ՏԶՌ) մշակման գործընթաց նախաձեռնելու համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 12:59:54