Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
08.09.2015

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող տարբեր խնդիրների կարգավորման ակնկալիքով մարզպետարան ներկայացան 21 քաղաքացիներ: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմում ներկայացրեց 1, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու նպատակով 3 քաղաքացի, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով 3, ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով 10 և վառելափայտի ձեռքբերման խնդրով 1 քաղաքացի: Ներկայացված դիմումների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին համարժեք պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: