Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ

31.08.2015


Հարգելի հայրենակիցներ
Հայոց դպրության անմար լույսն այն միակ ուղեցույցն էր, որը հազարամյակների անհամար փորձությունների միջից մեզ կարողացավ դուրս բերել դեպի ինքնության եւ ինքնիշխանության նվաճման հարատեւ ճանապարհ, որով մենք քայլում ենք զարգացած ու քաղաքակիրթ աշխարհի կողքին, շարունակում զարգացնել հայ եւ համաշխարհային գիտական միտքը, կերտել հոգեւոր, համամարդկային հնչեղության նոր արժեքներ: Համոզված եմ, որ հայրենի գրի, դպրության ու գիտության պաշտամունքը կշարունակեն մեր մատաղ սերունդները, մեր նվիրական ու բազմահմուտ ուսուցիչները, որոնց ջանքերով կկերտենք շատ ավելի լուսավոր, պայծառ գալիք ունեցող հայրենիք:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորում եմ մանկավարժներին, աշակերտներին եւ ծնողներին, մաղթում խաղաղ, երջանկությամբ ու բարօրությամբ լի տարիներ, ուսումնատենչ եռանդ, մտքի բարձունքներ:
Եղեք այսօրվա ու վաղվա Հայաստանի արժանավոր զավակները:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10