Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց բուժաշխատողներին
21.08.2015

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և մասնագիտական բարձր հմտությունների համար օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և փոքրիկ հուշանվերով խրախուսեց Գեղարքունիքի մարզի ,,Մարտունու բժշկական կենտրոնի,, ՊՓԲԸ բուժաշխատողներ` Մանուկ Երիցյանին, Ազատուհի Սեդրակյանին և Գոհար Բարսեղյանին: Բժիշկները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրության արժանացնելու համար, միաժամանակ պարտավորվեցին ծառայել համբերատար և բարեխիղճ, արժանավայել կերպով կատարելով իրենց առջև դրված պարտականությունները: