Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ Սևանի տարածքի դպրոցներում իրականացվող նորոգման աշխատանքներին
13.08.2015

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հերթական աշխատանքային այցով եղավ Սևանի տարածքի այն համայնքների դպրոցներում, որտեղ տնտեսված միջոցների հաշվին կատարվում են մասնակի նորոգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը նախ եղավ Լճաշեն համայնքի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Այստեղ տարրական մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում կառուցվում են սանհանգույցներ, կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը: Սևան քաղաքի N 4 հիմնական դպրոցում Ռաֆիկ Գրիգորյանը դիտարկեց իրականացվող աշխատանքները, որոնք ներառում են սանհանգույցների մասնակի վերանորոգում և դրանց ջրաֆիկացում, 2 դասասենյակների ներքին հարդարում և էլեկտրոմոնտաժային աշխատանքներ: Իսկ Սևան քաղաքի N3 միջնակարգ դպրոցում գրեթե ավարտական փուլում էր մեկ մասնաշենքի պատուհանների մի մասի թարմացման և թեքահարթակի կառուցման աշխատանքները: Ծովագյուղ համայնքի միջակարգ դպրոցում կատարվում է մուտքի աստիճանների թարմացման, դրանց կից` թեքահարթակի կառուցման և հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման աշխատանքներ: Բոլոր կրթօջախներում Գեղարքունիքի մարզպետը մանրամասնորեն ծանոթացավ կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, այդ ուղղությամբ տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորեց բոլոր տեսակի աշխատանքները կատարել որակյալ մակարդակով և մինչև նոր ուսումնական տարվա մեկնարը ամբողջությամբ ավարտին հասցնել: Իրականացվող աշխատանքներից զատ , Ռաֆիկ Գրիգորյանը, դպրոցների տնօրենների հետ շրջեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին, բարձրացրեց դպրոցներում կատարված աշխատանքների պահպանման հարցը և դիտարկեց լուծման անհրաժեշտություն ունեցող մնացած հիմնախնդիրները, հույս հայտնելով, որ հնարավորության դեպքում դրանք, ըստ հրատապության, կնդգրկվեն կառուցման կամ նորոգման ծրագրերում: