Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2015

Հարգելի երիտասարդներ:
Դուք եք այն հուսալի հերթափոխը, որ փոխարինելու է գալիս ավագ սերնդին հայրենաշինության, կյանքի զարգացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ապահովման և կենսական նշանակության այլ խնդիրների լուծման ուղղություններում: Ձեզանից յուրաքանչյուրի ջանքերից, շնորհներից, նվիրումից է կախված մեր երկրի ու պետականության, հայ սերունդների ապագան: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ցանկանում խաղաղ հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, անձնական երջանկությամբ ու հաջողություններով լի տարիներ:
Ջերմ բարեմաղթանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10