Նորություններ
Անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի հերթական նիստը
12.08.2015

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի օրակարգում ,,Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,, ,, Գեղամասարի ԱԱՊԿ,, ,,Լճափի ԱԱՊԿ,, ՓԲԸ, ,,Շատջրեքի միջնակարգ դպրոց,, ,, Գեղամաբակի հիմնական դպրոց,, ,,Գեղարքունիքի միջնակարգ դպրոց,, և ,,Գավառի N7 միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ- ներում անցկացված ներքին աուդիտի աշխատանքների` աուդիտորական հաշվետվությունների քննարկումն էր: Վեր հանվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսատնտեսական բնույթի մի շարք բացթողումներ և անճշտություններ: Ինչի արդյունքում երեք կազմակերպությունների տնօրեններ ենթարկվեցին կարգապահական տույժի: Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել արձանագրված խախտումները և թերությունները և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Մարզի ղեկավարի կողմից տրվեցին նաև առանձին հանձնարարականներ վերը նշված կազմակերպությունների և մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին: