Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայց կատարեց մի քանի դպրոցներում

04.08.2015

Օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածքի այն համայնքների դպրոցներում, որտեղ տնտեսված միջոցների հաշվին կատարվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Ձորագյուղ համայնքի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական, Ներքին Գետաշեն համայնքի N 2, Մարտունի քաղաքի N 3, Գեղհովիտ համայնքի N 1 և 2 միջնակարգ դպրոցներում մարզի ղեկավարը ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին և որակին, շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկեց աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները,դրանց արդյունավետ կարգավորմանն ուղղված հարցեր: Նշված դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին ըստ նախագծի իրականացվում են դասասենյակների և սանհանգույցների հիմնանորոգման, մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման, միջանցքների հարդարման և թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Դրանց զգալի մասը առաջիկա օրերին ավարտական տեսքի կբերվի, իսկ ընդհանուր աշխատանքները շինարարների հավաստմամբ կավարտվեն մինչև նոր ուսումնական տարի: Այցի ընթացքում դպրոցների տնօրենները մարզպետին ներկայացրին նաև շինարարության նախագծից դուրս` դպրոցին մտահոգող այլ խնդիրներ, որոնց կարգավորման համար Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ գտնել համապատասխան միջոցներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10