Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բաց դռների օր,, ,,Նորք -Մարաշ,, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից

31.07.2015

Հուլիսի 31-ին Գավառ քաղաքի բժշկական կենտրոնում առողջապահական ,,Բաց դռների օր,, անցկացրին Երևան քաղաքի ,,Նորք- Մարաշ,, բժշկական կենտրոնի սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Գեղարքունիքի մարզպետարանի և ,,Նորք-Մարաշ,, բժշկական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ իրականացված այս միջոցառումը ըստ կազմակերպիչների` նպատակ ունի աջակցել մարզային կենտրոնների բժիշկ- մասնագետներին և ի շահ հիվանդի, գտնել համագործակցության արդյունավետ ձևաչափ: Գավառի բժշկական կենտրոնում հետազոտման ներկայացան մոտ 105 այցելու, որոնցից 15-ը երեխաներ` սրտի, իսկ 60-ը` անոթային խնդիրներով: Մասնագետների կողմից կատարվեց հիվանդի էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն և առավել թեթև խնդիրներ ունեցողներին նշանակվեց դեղորայքային բուժում, իսկ բարդ խնդիներով տառապող հիվանդները ուղորդվեցին համապատասխան բուժհիմնարկներ: ,,Այն հիվանդներին, որոց մենք զննում ենք, ուղորդում ենք համապատասխան բժշկական ուղղությամբ շարժվելու և արագընթաց բուժման հասցնելու: Չի կարելի ասել, հիվանդությունները բարձիթողի վիճակով առաջ են շարժվել, սակայն հիվանդությունները բավականին առաջընթացի մեջ են, և այս համագործակցությունը պետք է որ նշանակալի արդյունք տա բուժման պարագայում,, - նշեց ,,Նորք- Մարաշ,, բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը: Գավառի բժշկական կենտրոնում բաց դռներին հաջորդեց փորձի փոխանակմանն ուղղված սեմինար պարապմունքը, որին մասնակցեցին սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ և թերապեվտ մասնագետներ: Սա Գեղարքունիքի մարզում ,,Նորք-Մարաշ,, բժշկական կենտրոնի սրտաբան բժիշկների արդեն երկրորդ այցն էր: Անցած շաբաթ նրանք եղել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտել են ավելի քան 100 հիվանդների:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10