Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

30.07.2015

Հուլիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Լճաշեն համայնքում նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել և մասնագետների հետ դիտարկել է համայնքի տարածքում գտնվող ամրոց բնակատեղիի (կիկլոպյան ամրոց) կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման նախագիծը: Ըստ տրամադրված  տեղեկատվության 2008 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 16 մլն դրամի շրջանակներում մեկնարկել է Լճաշենի բերդի կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման աշխատանքները, իսկ 2009 թվականին իրականացվել են մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքներ: Ֆինանսական հնարավորությունների բացակայության հետևանքով աշխատանքները դադարեցվել են: Մշակույթի նախարարը նշել է, որ Լճաշենի ամրոց բնակատեղին ընդգրկվել է ՀՀ կառավարություն ներկայացրած Մշակույթի նախարարության հնագիտության ծրագրում և հաստատման դեպքում, կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում` աշխատանքները շարունակելու նպատակով: Այնուհետև Հասմիկ Պողոսյանն այցելել է Լճաշենի հիմնանորոգված մանկական արվեստի դպրոց, ծանոթացել առկա հնարավորություններին և դպրոցին տրամադրել երաժշտական գրականություն: Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանում մշակույթի նախարարը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի կողմից անցկացվող ,,Հայրենի եզերք,, խորագիրը կրող բարբառների մարզային մրցույթ-փառատոնին, ապա  այցելել Գավառի քաղաքային գրադարան, հանդիպել և զրուցել  աշխատակազմի հետ: Այցի ավարտին  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայրավանք համայնքում   ներկա է   գտնվել ճանաչված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը կազմակերպված ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21