Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ

28.07.2015

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում քննարկում մարզի 21 հանրակրթական հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին տեղեկատվություն ներկայացրին իրենց կազմակերպության կողմից դպրոցներում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, անդրադարձան այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերի: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետարանում ձևավորված հանձնաժողովը ավարտված աշխատանքները կընդունի մանրամասն ստուգումներ իրականացնելուց հետո, ուստի հարկավոր է շինարարությունը կատարել որակյալ մակարդակով, հետագա խնդիրներից զերծ մնալու համար: Հանդիպման ավարտից հետո մարզպետն աշխատանքային այց կատարեց Կարմիրգյուղի N2, Լանջաղբյուրի, Գավառի N1 և 7 միջնակարգ դպրոցներ, որտեղ տնտեսված միջոցների հաշվին իրականացվում են աշխատանքներ, տեղում ծանոթացավ շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին: Ըստ նախագծի դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին իրականացվում են տանիքի և սանհանգույցների հիմնանորոգման, մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման, ներքին հարդարման, թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց շինարարներին վերացնել աշխատանքներում տեղ գտած թերությունները և մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը աշխատանքները ավարտին հասցնել: Գեղարքունիքի մարզպետը նման աշխատանքային այցով կլինի նաև հիմնանորոգվող մնացած դպրոցներում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39