Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ

27.07.2015

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքային զինվորական կոմիսարները: Զինկոմները զեկուցեցին 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին` հույս հայտնելով, որ մինչև զորակոչի ավարտը պլանային առաջադրանքները ըստ զինկոմիսարիատների կկատարվի, որոշ տարածաշրջաններում նույնիսկ կգերակատարվի: Մարզպետը եւ կորպուսի հրամանատարը հորդորեցին զինկոմներին` ամենայն պատասխանատվությամբ եւ մանրամասնորեն իրականացնել զորակոչային տարիքի երիտասարդների բուժզննումները` ամեն կերպ բացառելով հիվանդ երիտասարդներին Հայոց բանակ զորակոչելու դեպքերը: Նիստի ընթացքում քննության առնվեցին նաև հարցեր` զինկոմիսարիատներին կից բժշկափորձագիտական հանձնաժողովների գործունեությանը վերաբերյալ: Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց վերանայել հանձնաժողովներում բժիշկ մասնագետների ընդգրկվածության խնդիրը և եթե կան թույլ և անպատասխանատու մասնագետներ, ապա միջոցներ ձեռնարկել նրանց որակյալ և բանիմաց կադրերով փոխարինելու համար: Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկեցին զորակոչի հետ առնչվող ընթացիկ այլ հարցեր: Ամփոփելով նիստի ընթացքում հնչած առաջարկները եւ բարձրացված հիմնահարցերը` Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարեց մարզի տարածքային զինկոմներին` լավագույնս կատարել  իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները,  որպեսզի տարեկան և կիսամյակային ամփոփումների ընթացքում մարզը պահպանի զորակոչի  հետ կապված իր առաջատար դիրքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39