Նորություններ
Տեղի ունեցավ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ
24.07.2015

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում քննարկվեց մարզի Ծովազարդ, Դդմաշեն, Ծաղկունք, Լճափ, Լանջաղբյուր համայնքներում 220 վոլտ Հայաստան-Իրան էլեկտրական գծի հենասյուների համար հատկացվող տարածքների հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ համապատասխան նյութերը ներկայացնել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց նաև Վարսեր համայնքում 5,04 հա գյուղատնտեսական նշանակության հողերը բնակավայրերի փոխելու վերաբերյալ` համայնքի առաջարկը: Այս խնդիրին ևս դրական եզրակացությամբ կներկայացվի ՀՀ ՏԿԱԻ նախարարություն: