Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաճելի նվեր նախադպրոցական տարիքի երեխաների համար

14.07.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով եղան Ծովագյուղ համայնքում, որտեղ ծանոթացան Ծովագյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի դեկտեմբեր ամսին: Շինարարական հաշվարկներով շենքի ամբողջական հիմնանորոգման համար անհրաժեշտ է մոտ 300 մլն դրամ, որից 130 մլն-ը կներդնի համայնքը: Այս պահի դրությամբ համայնքի բյուջեից հատկացված 50 մլն դրամի հաշվին կատարվում են շենքի ամրացման աշխատանքներ: Սակայն, ինչպես հավաստեց համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը, ակնկալվում է նաև ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը: Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալը այնուհետև Դրախտիկ և Այգուտ համայնքներում մասնակցեցին նախադպրոցական կրթության կենտրոնների բացման արարողություններին: Կենտրոնները հիմնվել են ,,Սեյվ դը չիլդրն,, կազմակերպության կողմից` Դրախտիկ և Այգուտ համայնքների մասնակի ներդրումների միջոցով: Նախադպրոցական կենտրոնների տարածքներն ամբողջովին վերանորոգվել են և ապահովել անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով: Բացի այդ, յուրաքանչյուր համայնքից ընտրվել են 2-ական մանկավարժներ, ովքեր մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: Կենտրոնները նախատեսված են 24 սանի համար, սակայն առայժմ նրանց թիվը յուրաքանչյուր համայնքում հասնում է 15-ի: Նշված համայնքներում տոնական տրամադրությամբ էին համակված ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաները: Երախտագիտության խոսքեր էին հնչեցնում փոքրիկների ծնողները, մանկավարժներն ու համայնքների բնակիչները: ,,Սեյվ դը չիլդրն,, կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավար Իռեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ թեև առկա հնարավորություններին, սակայն այս ամենը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ Գեղարքունիքի մարզպետի և համայնքների` կազմակերպության հետ ունեցած սերտ համագործակցությունը: Իր խոսքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ միջոցառումը փոքրիկ, սակայն հրաշալի նախաձեռնության իրականացում է: ,, Այս կենտրոններն իրենց գործունեությամբ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ կհաղորդեն նախադպրոցական տարիքի երեխաներին, խթանելով նրանց սահուն մուտքը դեպի դպրոց: Ես շնորհավորում եմ բոլորիս, այս գեղեցիկ և արդյունավետ կառույցների ստեղծման համար և ուզում եմ ասել, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի 1-2 տարի հետո մարզում նախակրթարանների անհրաժեշտություն ունեցող մնացած համայնքները ևս օգտվեն նման հնարավորությունից,,- հավելեց մարզի ղեկավարը: ,,Սեյվ դը չիլդրն,, կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավարի հավաստմամբ մեկ ամիս հետո ևս մեկ նախադպրոցական կրթության կենտրոն կբացվի Դպրաբակ համայնքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36