Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանրաձկան հերթական խմբաքանակ բաց թողնվեց Սևանա լիճ

11.07.2015

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման,, հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձուկ: Ամառային իշխանի եւ Գեղարքունի տեսակների մայրական կազմը հետագայում կձեւավորվի Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանում, որը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ որտեղ կներդրվեն միջազգային լավագույն տեխնոլոգիաները: Նախատեսվում է, որ արդեն 2016 թվականին հիմնադրամի կողմից լիճ բաց կթողնվի արդեն մեկ միլիոնից ավել մանրաձուկ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը եւ նրանց ուղեկցող պաշտոնական այլ անձինք այցելեցին նաեւ Կարճաղբյուրում կառուցվող մանրաձկան գործարան ծանոթացան շինարարության ընթացքին: Ինչպես հավաստեց <<Սեւանի իշխան>> ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55