Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին մարզի նախակրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

10.07.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ մարզում ստեղծվել է Գեղարքունիքի մարզի նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչությունների պետերը և տեղակալները, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժանետա Մակարյանը : Հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը հուլիսի 9-ին մարզի ղեկավարին ներկայացրեց մարզի նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ իրավիճակի ուսումնասիրության ընդհանուր արդյունքները: Նա նշեց, որ ուսումնասիրման պահին մարզի գործող 46 մանկապարտեզներից շենքային անբավարար պայմանների պատճառով չեն գործել Վարսեր, Զոլաքար և Թթուջուր համայնքների մանկապարտեզները, իսկ Նորատուսի N 2 մանկապարտեզը չի աշխատում հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Մնացած 42 նախադպրոցական հաստատություններում ուսումնասիրությունների հիմնական շեշտը դրվել է ջրամատակարարման և ջրահեռացման, խոհանոցային հատվածի կահավորման, սառնարանների և օդափոխության սարքերի, լվացքատների, խաղահրապարակների առկայության, բուժսպասարկման, անվտանգ սննդի մատակարարման, գործող ճաշացուցակի ստուգման, աղբահեռացման և առաջնահերթ այլ ուղղությունների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անբավարար վիճակում են գտնվել Արծվանիստի, Վարդենիսի N 1 և 2, Ճամբարակի N 3 և 5, Մեծ Մասրիկի N 2 և Զովաբերի մանկապարտեզները, ուր արձանագրվել են ներդրումներ պահանջող և կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ ու բացթողումներ: Հանձնաժողովը համեմատաբար բարվոք և օրինակելի վիճակ է արձանագրել Սևան քաղաքի ,,Գալիք,,, Ծովագյուղի, Վերին Գետաշենի, Գանձակի, Գեղհովիտի մանկապարտեզներում: «Ամենակարևորն այն էր, որ ստուգայցերի ընթացքում բոլոր տեղերում աշխատում էին ժամանակակից սառնարաններ, իսկ ժամկետանց կամ անորակ մթերք հանձնաժողովի կողմից չհայտնաբերվեց,, ,- հայտարարեց հանձնաժողովի անդամ ժանետա Մակարյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, լսելով հանձնաժողովի նախագահի և անդամների զեկույցներն և դիտարկումները, առաջարկեց յուրաքանչյուր ոլորտում ներկայացնել համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա էլ կկազմվի մարզի նախադպրոցական հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովման ծրագիր: «Առողջապահության, քաղաքաշինության,կրթության, սննդի անվտանգության ոլորտների պատասխանատուների ներկայացրած առաջարկություններից հետո կլինեն նոր հանձնարարականներ, կկազմվի անբավարար պայմաններում գործող նախադպրոցական հիմնարկների նորոգման և իրավիճակի բարելավման ծրագիր և կներկայացվի ՀՀ կառավարություն: Խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի ուշադրության ու վերահսկողության ներքո,,,-հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների զեկուցումները` մարզպետը նպատակահարմար համարեց ժամանակավորապես դադարեցնել Արծվանիստի մանկապարտեզի աշխատանքները` մինչև հիմնանորոգման աշխատանքների ավարտը: «Ավելի լավ է որոշակի ժամանակահատվածում դադարեցնել մանկապարտեզի գործունեությունը, քան թե նման պայմաններում վտանգի տակ դնել երեխաների առողջությունը: Արծվանիստի մանկապարտեզում առկա բազմաթիվ թերությունները կարգավորելու համար միջոցներ կգտնվեն: Անուշադրության չեն մատնվի նաև մյուս մանկապարտեզները, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում,, ,-նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59