Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը

09.07.2015

Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը:
Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:
Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա են նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:
Վարժանքի խաղարկային փուլի սկզբում ներկայացված ուսումնավարժության սցենարի, միջանկյալների և իրավիճակի զարգացման պլանի համաձայն՝ իրականացվեց ձևավորված աշխատանքային խմբերի խնդրադրում:
Ուսումնավարժության սցենարի համաձայն` մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ ,,զոհեր, տուժածներ և անօթևան,, մարդիկ: Ստեղծվել է ,,թեժ գիծ'' , գործարկվել է հատուկ կայք-էջ, ''աղետի գոտուն'' կից ծավալվել է շարժական լրատվական կենտրոն, որը ,,դեպքի վայրում,, ապահովում է լրատվամիջոցների աշխատանքը և աղետի գոտուց պարբերաբար տրամադրում տեղեկատվություն:
Ուսումնավարժության խաղարկային փուլի ընթացքում առաջին անգամ գործարկվեց նաև աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը: ՄՄԼԿ-ի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից:
Աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվեցին երկրաշարժից հետո բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնակչությանն ուղղված ուղերձներ, ինչպես նաև հանրային իրազեկման հաղորդագրությունների ձևեր:
Երկրատեղեկատվական համակարգերի մասնագետների խումբը զբաղվում էր աղետի գոտու քարտեզների մշակմամբ, որոնք նույնպես տեղադրվում էին հատուկ կայք-էջում: Անցկացվեցին նաև ստեղծված իրավիճակը լուսաբանող խաղարկային մամուլի ասուլիսներ՝ տարբեր պետական կառավարման մարմինների ու խոշոր մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աղբյուրը` http://mtaes.am/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39