Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

03.07.2015

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով, հուլիսի 2-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Մանուկյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Խաչիկ Մանուկյանը ճանաչվում է որպես բարեխիղճ, բարձր պատասխանատվության տեր անձնավորություն, օժտված մասնագիտական կարողություններով և հմտություններով : Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը և մարզպետարանի աշխատակազմին` համատեղ աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր աշխատանքային փորձով օգտակար լինել համակարգի գործունեությանը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10