Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, քառօրյա մրցույթի մարզային փուլը

23.06.2015

Գավառի համար 2 միջնակարգ դպրոցում հունիսի 19-22-ը ընթացել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի 4 տարիքային խմբերում 1- 3-րդ տեղեր զբաղեցրած 60 ընտանիքներ՝ 180 մասնակիցներով: Մրցումներն անցկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն կազմակերպել և համակարգել է մրցույթի տարածքային ու մարզային փուլերը: Մրցույթի մարզային փուլին նախորդել է տարածքային փուլը, որին մասնակցել են 180 ընտանիքներ: Մարզային փուլում մասնակիցները հանդես են եկել բասկետբոլի գնդակի նետում, հաղթանակ բառի հավաքում, խաղային փոխանցումավազք 80 մետր և թենիսի գնդակով, էստաֆետա, հեռացատկ տեղից և հրաձգություն՝ օդամղիչ հրացանով: Առաջին տարիքային խմբում հաղթել են Վաղինակ Ղարիբյանի (Գավառ), Արազ Սարիբեկյանի (Գավառ), Գարիկ Կիրակոսյանի (Մարտունի), երկրորդ տարիքային խմբում` Գարիկ Սարգսյանի (Գավառ), Արման Գասպարյանի (Գավառ), Արտակ Խաչատրյանի (Վարդենիս), երրորդ տարիքային խմբում` Դավիթ  Թորոսյանի (Զովաբեր), Արմեն Ամիրյանի (Կարմիրգյուղ), Գարիկ Մկրտչյանի (Գավառ) և չորրորդ տարիքային խմբում` Արմեն Մկրտչյանի (Գավառ), Հակոբ Գասպարյանի (Հայրավանք), Կամո Կիրակոսյանի (Ճամբարակ) ընտանիքները: Տարածքային և մարզային փուլերի հաղթողներին, ծրագրի շրջանակներում, դրամական պարգևներ հանձնելու նպատակով, պետբյուջեից հատկացվել շուրջ 4 միլիոն 500.000 դրամ: Տարածքային փուլում 1-ին տեղ գրաված ընտանիքը ստացել է 60.000դր., 2-րդ տեղ գրավածը ընտանիքը ՝50.000դր, 3-րդը՝ 40.000 դրամ: Իսկ մարզային փուլում հաղթած և եզրափակչի իրավունք վաստակած ընտանիքները խրախուսվել են համապատասխանաբար 150, 130, և 100 հազարական դրամներով, ինչպես նաև հավաստագրերով: Մրցույթի հանրապետական փուլը կանցկացվի Ծաղկաձորում՝ հուլիս ամսին: Եզրափակիչ փուլին կմիանան նաև հաշմանդամություն ունեցող 1 կամ 2 ընտանիքներ՝ յուրաքանչյուր մարզից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30