Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզպետերի հետ

22.06.2015

Հուլիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը: Հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Նախարար Երիցյանը հանձնարարեց քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ և հնարավոր լուծումներ առաջարկել: Քննարկվեցին նաև այս պահի դրությամբ հանրապետության շուրջ 5 մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասները՝ ինչպես գյուղական տնտեսություններին, այնպես էլ՝ բնակարաններին: ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ բերեցին սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետերին հանձնարարեց շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարն անդրադարձավ նաև համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի խնդրին. մարզպետերը հավաստիացրեցին, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն՝ համայնքների կողմից ձևավորված պարտքերի շուտափույթ մարելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06