Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակի բժիշկները խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով

19.06.2015

Վերջերս Վահան գյուղում ու ճամբարակ քաղաքում սննդային թունավորման ժամանակ 55 քաղաքացիներին ցուցաբերած որակյալ բուժօգնության համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրի եւ դրամական խրախուսանքի արժանացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանին, նույն կենտրոնի ևս 5 բժշկի և 10 բուժքրոջ: Ճամբարակի առողջության կենտրոնում բուժանձնակազմին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց և պարգեւները հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,, Ձեր բարեխիղճ աշխատանքի, փորձառություն, հոգատար վերաբերմունքի և մասնագիտական պատրաստվածության շնորհիվ մարդիկ ստացան լիարժեք բուժում, կանխվեցին խուճապային տրամադրությունները, որի համար Գեղարքունիքի  մարզպետի եւ մեր անունից ձեզ ենք փոխանցում շնորհակալական ու շնորհավորանքի խոսքերը` ամենայն բարիք մաղթելով նաեւ մասնագիտական տոնի առթիվ,,- պարգեւատրվածներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը: Բժշկական կենտրոնի բուժանձնակազմի մնացած անդամները, կխրախուսվեն Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրենի կողմից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59