Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականները մեկնեցին ճամբարային հանգսի

19.06.2015

Հունիսի 19-ից Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում ի թիվս Հանրապետության և Արցախի դպրոցականների, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն նաև Գեղարքունիքի մարզի դպրոցականները: Համաձայն ՀՀ վարչապետի 2015 թվականի մայիսի 19-ի` ,,Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման,, նպատակով կայացրած N 400 որոշման, Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում նախատեսված է կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը: Ճամբարն իրականացվում է 3 հերթափոխով, 20-ական օրով: Առաջին հերթափոխում Գեղարքունիքի մարզից կհանգստանան նախատեսված չափորոշիչները բավարարող` 115 երեխա: Վերջիններս ընդգրկվել են համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն ներկայացրած տեղեկանքների հիման վրա: Հունիսի 19-ի առավոտյան Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպեց Գավառի տարածքի համայնքներից ճամբար մեկնող առաջին խմբին: Մարզի ղեկավարը զրուցեց երեխաների ու նրանց ծնողների հետ, հաջողություն ու հաճելի հանգիստ մաղթելով բոլոր ճամբարականներին: Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարի մնացած երկու հերթափոխերում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից կհանգստանան մոտ 100-ական երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10