Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում անցկացվեց հատուկ տակտիկական երկու ուսումնավարժանք

18.06.2015

Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ,,Հրդեհաշիճում և փրկարարական աշխատանքների իրականացում,, թեմայով: Պլանային ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման վերահսկողությունը վերապահված էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանին: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ- փրկարարական ջոկատի միջոցով` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ` Էդիկ Գալստյանի ղեկավարությամբ: Համաձայն ժամը 11:00-ին տրված տագնապային ազդանշանի` տեղի ունեցավ մարզպետարանի ողջ աշխատակազմի տարհանման գործընթացը, որից անմիջապես հետո հրշեջ փրկարարները իրականացրեցին հրդեհի մեկուսացման և մարման աշխատանքներ: Վարժանքի ավարտին զեկուցվեց, որ ամեն ինչ ընթացել է ըստ նախապատրաստած պլանի, պահպանելով անվտանգության կանոնները, և , որ հրշեջ փրկարարները կարողացել են առաջին օգնություն ցուցաբերել տարհանման ժամանակ հրդեհից տուժած երկու անձի և նրանց դուրս բերել շենքից: Նույն օրը ժամը 14:00-ին Վարդենիս քաղաքի նավթամթերքի պահեստի փլուզված շենքում անցկացվեց 2-րդ պլանային ուսումնավարժանքը,, Որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացում կիսավեր շենքում,, թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ - փրկարարական ջոկատը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնից , ,,Վարդենիսի հիվանդանոց,, ՓԲԸ-ից    բժշկական և ,,Հայ-Ռուսգազարդ,, ՓԲԸ Մարտունու և Վարդենիսի տեղամասերի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող 1-ական խմբեր: Ըստ ուսումնավարժության պլանի շենքում ժամանակին մարվել է հրդեհը, 4 տուժածներ համապատասխան միջոցների օգտագործմամբ դուրս են բերվել փլուզված շենքի մուտքից և 2-րդ հարկի պատուհաններից, նրանց տեղափոխել են տեսակավորման կետ և բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Գեղարքունիքի մարզի տարածքում հաճախակի կազմակերպվող պլանային ուսումնավարժությունները, ըստ կազմակերպիչների և պատասխանատուների, նպաստում են հրշեջ-փրկարարների կարողությունների, հմտությունների և պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում բնակչությանը ճիշտ և ժամանակին օգնություն ցուցաբերելու համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:02:09