Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր հանձնարարականներ համայնքներում բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ

18.06.2015

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն: Այս անգամ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձևավորված հանձնաժողովի անդամները զեկուցեցին մարզպետի աշխատանքային այցերի ընթացքում համայնքներում բարձրացված հիմնահարցերի ուսումնասիրության արդյունքները եւ հանձնարարականներով նախատեսված առաջարկությունները: Ըստ ներկայացված զեկույցների, մի շարք համայնքներում առկա հիմնախնդիրների լրացուցիչ ուսումնասիրությունները տվել են իրենց դրական արդյունքը, իսկ որոշ համայնքներում բարձրացված հիմնախնդիրների ուղղությամբ դեռևս կան անհարթություններ, որոնց վերաբերյալ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց լրացուցիչ աշխատանք կատարել և գրավոր զեկուցել իրեն: ,,Կարևոր է լինել համայնքներում, հանդիպել հիմնահարցերը բարձրացրած քաղաքացիներին, հնարավորության սահմաններում լուծում տալով խնդիրներին` նրանց տալ հստակ պատասխան,, - իր խոսքում նշեց Ռաֆիկ Գրիգորյանը, հավելելով, որ հարցերի լուծման հետագա ընթացքը լրացուցիչ իր կողմից կստուգվի տեղում: Այնուհետև մարզպետն աշխատանքային խմբին հանձնարարեց հերթական հարցերի ուսումնասիրման եւ առաջարկությունների ներկայացման նպատակներով աշխատանքները շարունակել Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա,Կալավան, Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ համայնքներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 18:02:43