Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրական երաժշտական ցերեկույթ Սարուխանի արվեստի դպրոցի նախաձեռնությամբ

05.06.2015

Հունիսի 5-ին ,,Հիշում եմ և պահանջում,, կարգախոսը կրող գրական երաժշտական ցերեկույթ անցկացվեց Սարուխան համայնքի մշակույթի պալատի հանդիսությունների սրահում: Այն ներկայացվեց Սարուխանի մանկական արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների ուժերով: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, ապա մեկնարկեց ծրագիրը` հոգևոր երգերի ու շարականների ուղեկցությամբ: Ծրագրի ողջ բովանդակությունը ներառում էր օսմանյան կայսրության հայասպան քաղաքականության, հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած կոտորածների ու վայրագության, հայկական բնակավայրերում տեղի ունեցած արյունահեղությունների, հայ ժողովրդի կորուստների, նրանց կրած տառապանքների և եղեռնի ողբերգությունը բնութագրող այլ թեմաներ: Բեմահարթակից հնչեցված պատմական փաստերն ընդհատվում էին հայկական շվիի և դուդուկի անզուգական կատարումներով, ցեղասպանությունը բնութագրող բանաստեղծություններով ու հայ ժողովրդի տառապանքն ու մրմունջը ներկայացնող երգերով: Միջոցառման եզրափակիչ բաժնում փաստագրական տեղեկություններ հնչեցին վրեժից սնունդ առած և փյունիկի պես վեր հառնած հայ ժողովրդի ամուր կամքի, արիության, տոկունության մասին, ով 100- ամյա տարեգրության ընթացքում աշխարհին ապացուցել է , որ իր արմատներն ամուր են և ինքն հաստատված է մայր հողին: Հնչեց նաև համոզմունք, որ կգա մի օր, երբ կշենանա ու կծաղկի Հին ու Նոր, ծովից- ծով Հայաստանը: Ծրագրի ավարտին մեկնաբանը երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, հույս հայտնելով, որ մոտ ապագայում այդ օրինակին կհետևեն նաև մնացած երկրները, 1915թվականի դեպքերին տալով ճիշտ որակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06