Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի համայնքերում բարձրացված հիմնախնդիրները

04.06.2015

Գեղարքունիքի մարզի Շատվան, Կութ, Ազատ, Նորաբակ եւ Սոթք համայնքներում հունիսի 2-ին կատարած աշխատանքային այցից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձեւավորել է աշխատանքային խումբ, որը տեղերւմ ուսումնասիրելու է բարձրացված բոլոր հիմնահարցերը եւ ներկայացնելու է դրանց լուծման ելքերը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ բնապահպանության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգման վարչությունների պետերը, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության եւ ճարտարապետաշինարարական բաժինների վարիչները: Խորհրդակցություն անցկացնելով աշխատանքային խմբի անդամների հետ` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կետ առ կետ ներկայացրեց բարձրացված հիմնահարցերը եւ հանձնարարեց` տեղում մանրակրկիտ ուսումնասիրել դրանք, առաջարկություն ներկայացնել խնդիրների կարգավորման համար: ,,Բարձրացված խնդիրները ե’ւ համընդհանուր, ե’ւ անձնական բնույթի են, որոնց լուծումը մարդկանց կյանքում կենսական նշանակություն ունի: Առաջարկում եմ հարցերն ուսումնասիրել մանրամասնորեն, մասնագիտորեն եւ ներկայացնել դրանց հնարավոր լուծումները: Ոչ մի հիմնահարց չպետք է մնա անհետեւանք կամ մատնվի անուշադրության: Վաղվանից կարող եք լինել տեղերում եւ սկսել աշխատանքները,,,-հանձնարարեց մարզպետը: Մարզպետի հանձնարարականները վերաբերում են ոռոգման եւ խմելու ջրի անբավարար մատակարման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, կաթի մթերման գների նվազման, ճանապարհատրանսպորտային երթեւեկության եւ բուժսպասարկման ապահովման, քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման հետ կապված խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 15:56:21