Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլի մրցումները

04.06.2015

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին 5-6-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված սպորտլանդիայի մրցումներով: Սպորտլանդիայի առաջին փուլին մասնակցեցին մարզի 110 դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներ, իսկ տարածքային փուլին` 81 դպրոցների լավագույն թիմերը: Տարածքային փուլում հաղթող ճանաչված Մարտունու N1, Սեւանի N1, Վարդենիսի N2, Ճամբարակի N1 հիմնական, Գավառի N2, Շավան գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը մայիսի 27-ին Մարտունու N2 հիմնական դպրոցում հանդես եկան եզրափակիչ փուլում` մրցելով միմյանց հետ վեց վարժություններում: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը գրավեց 1-ին տեղը, Սեւանի N1 հիմնական դպրոցի թիմը` 2-րդ, իսկ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմը` 3-րդ տեղը: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված գավաթով, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգեւատրվեցին համապատասխան հավաստագրերով: Մրցումների մասնակից բոլոր աշակերտները պարգեւատրվեցին Մարտունու քաղաքապետի հավաստագրերով: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, բարեգործական կազմակերպությունը թիմերին պարգեւատրեց բասկետբոլի գնդակներով: Մարտունու մարզադպրոցի տնօրեն Գ. Բաղդասարյանը սահմանել էր հատուկ մրցանակ, որն էլ բաժին հասավ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44