Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գագարինավանն ունեցավ մանկական զբոսայգի

04.06.2015

Սեւան քաղաքի Գագարինավան թաղամասում` Գագարինի անունը կրող հուշարձանի հարակից տարածքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նշվեց երկու տոն` բնակավայրի հիմնադրման 60-ամյակը եւ մանկական զբոսայգու պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Երբեմնի անբարեկարգ տարածքը վերածվել էր հաճելի զբոսայգու` մանկական խաղամիջոցներով, շատրվանով, նստարաններով, ծաղկապատ ու ծառապատ: Զբոսայգում իրենց նկարչական եւ ձեռքի աշխատանքներն էին ցուցադրում գագարինցի շնորհալի երիտասարդներն ու դպրոցականները: Օրվա համար պատրաստված միջոցառման մեկնարկը տրվեց մշակույթի պալատի հարակից տարածքում: Զբոսայգու պաշտոնական բացումն իրականություն դարձավ Սանկտ-Պետերբուրգում ապրող գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի եւ Սևանի քաղաքապետարանի շնորհիվ: Գագարինում մանկական զբոսայգի ունենալու համար մեծ ջանք ու եռանդ է ներդրել նաեւ համայնքի պատասխանատու Սայաթ-Նովա Բադալյանը, ով իր ելույթում կարեւորեց այն մեծ աշխատանքը, որի շուրջ համախմբվեցին գագարինցիները: Գնահատելով Դավիթ Գալստյանի բարեգործական ձեռնարկը` Սեւանի քաղաքապետարանի կողմից նրան շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչում, իսկ զբոսայգու կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած անձինք արժանացան շնորհակալագրերի: Տոնական օրն ավարտվեց մատաղի արարողությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 15:56:21