Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային այցը

03.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 2-ին աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածքի Շատվան, Նորաբակ, Ազատ, Կութ, Սոթք համայնքներ: Մարզպետը տեղում հանդիպեց համայնքների ղեկավարներին, դպրոցների մանկավարժներին, ավագանու անդամներին և բնակիչներին: Հանդիպման մասնակիցները առաջ քաշեցին խմելու եւ ոռոգման ջրի անբավարար մատակարարման , գյուղտեխնիկայի ձեռքբերման, կաթի մթերման գների որոշակի նվազման, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակի հետ կապված խնդիրները: Խմելու ջրի մատակարարման խնդրի լուծումը մարզպետը տեսնում է կառավարումը ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության սպասարկման տիրույթ հանձնելու մեջ: Այդ դեպքում կգտնվեն հնարավորություններ` ներքին ու արտաքին ցանցերի նորոգման համար: Գյուղտեխնիկայի տրամադրումը համայնքներին հնարավոր է ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ապահովման ծրագրի՚ շրջանակներում, որտեղ գյուղացիական տնտեսությունների եւ առանձին համայնքներում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների միավորման արդյունքում նախատեսվում է տրամադրել երկու տասնյակից ավել գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ: Ոռոգման ջրի ցանցերի կառուցման կամ հիմնանորոգման համար համագործակցության իրական հնարավորություններ կան ինչպես գյուղնախարարության համակարգում գործող ՋՕԸ-երի, այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցների հետ: ,,Միայն թե պետք է լինել հետեւողական եւ քայլ առ քայլ լուծում տալ առաջ քաշված խնդիրներին,, ,- իր կարծիքն արտահայտեց Գեղարքունիքի մարզպետը: Ռաֆիկ Գրիգորյանը բնակիչներին պարզաբանեց նաեւ կաթի մթերման ոլորտում առաջացած անհանգստացնող իրավիճակը, նշելով, որ ամեն ինչ հիմնականում կապված է կաթնամթերքի արտահանման ծավալների կրճատման հետ, ինչը ժամանակավոր բնույթ է կրում: Ազատ գյուղում բնակիչներն առաջ քաշեցին բուժկետի անգործության մատնվելու, իսկ Սոթք գյուղում` գազատարի արտաքին ու ներքին ցանցերի անորակ կառուցման հետ կապված հարցերը, որոնց կարգավորման համար մարզպետը խոստացավ ուղարկել համապատասխան աշխատանքային խմբեր: Կութ գյուղում Ռաֆիկ Գրիգորյանը դրամական օգնություն հատկացրեց վերջերս հրդեհից տուժած եւ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մի բնակչի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 15:56:21