Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստի ճամբարը

02.06.2015

Ծովինար համայնքի վարչական հատվածում բացվեց պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստի ճամբարը, որը գործելու է տասնմեկ հերթափոխով, մինչև օգոստոսի 18-ը: Յուրաքանչյուր հերթափոխի ուսումնավաժանքներին ու հանգստին յոթ օրվա տեւողությամբ կմասնակցեն Հայաստանի ու Արցախի 300-500 պատանիներ ու աղջիկներ: Հունիսի 1-ին հետկեսօրին արդեն տեղադրված էին ճամբարային վրանները, բանակումի համար անհրաժեշտ մահճակալները, զինվորական խոհանոցը, ճամբար էին ժամանել 100-ից ավելի պատանի երկարապահներ, որոնք ներկայացնում էին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքները եւ Արցախի Քարվաճառ քաղաքը: Սահմանվել է շուրջօրյա բուժօգնության ծառայություն, փրկարարար ծառայության եւ ոստիկանության կողմից` շուրջօրյա հսկողություն ու հերթապահություն: ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը Երեխաների պաշտպանության եւ ճամբարի բացման կապակցությամբ: Պատանի երկրապահներին շնորհավորեց եւ ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,,Այն, որ դուք այս տարիքում զինվորական համազգեստ եք կրում, մասնակցում նման կարեւոր ուսումնական բանակումի, արդեն մեզ հույս է ներշնչում, որ Հայոց բանակի շարքերը համալրվելու են կազմ ու պատրաստ, զինծառայության կարգին ու բանակային կյանքին գիտակ մարդկանցով,, - պատանի երկրապահներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Պատանի երկրապահների ճամբար էին ժամանել նաեւ Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, ովքեր պատանի երկրապահների հետ կիսվելու են իրենց մղած ազատագրական պայքարի հուշերով եւ տալու են ռազմահայրենասիրական դասեր: ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստյան ճամբարի կայացման գործում աջակցում են ՀՀ պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, Հայ առաքելական եկեղեցին, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի համայնքապետարանները: Այստեղ կազմակերպվում են հրամանատարասերժանտական դասընթացներ` նրանց փոխանցելով հմտություններ շարային, կրակային եւ ֆիզիկակական պատրաստվածութուններից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելուց, հայ ժողովրդի պատմություն եւ հայոց եկեղեցու պատմություն առարկաներից: Պատանի երկրապահներին սնունդ տրվում է օրական երեք անգամ, օրական վեց ժամ տեւում են ուսումնական պարապմունքները: Օրվա մնացած ժամերին ճամբարականների միջեւ անցկացվելու են մարզական եւ մշակութային մրցումներ ու միջոցառումներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46