Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի մրցումները

01.06.2015

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի մրցումները, որոնք անցկացվեցին Գավառի N2 միջնակարգ դպրոցում: Մրցումների գլխավոր նպատակն էր` բարձրացնել հանրակրթական դպրոցներում ,,ֆիզիկական կուլտուրա,, առարկայի դասավանդման մակարդակը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի եւ սպորտի ուղղությամբ տարվող աշխատանքները եւ դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ: Մրցումների անմիջական ղեկավարումն իրականացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը: Մարզային փուլի մրցումներին մասնակցում էին տարածքային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած` Գավառի N5, N2, Սեւան N1, N4, N2, Ճամբարակի N1, Մարտունու N1, N2, Գագարին, Վանեւան, Ծովակ, Շատվան, Վահան եւ Վաղաշեն գյուղերի միջնակարգ և հիմնական դպրոցների աշակերտները: Մրցումների արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 3-րդ դասարանների աշակերտների շրջանում առաջին տեղը գրավեց Ճամբարակի N1 հիմնական, 2-րդ տեղը`Գագարինի միջնակարգ, իսկ 3-րդ տեղը` Գավառի N2 միջնակարգ դպրոցների թիմերը: 4-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույնը Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդը` Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը եւ երրորդը` Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը: 5-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույն թիմ ճանաչվեց Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը, 2-3-րդ տեղերը կիսեցին Գավառի N5 հիմնական եւ Վահան գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 6-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույնը Գավառի N1 հիմնական դպրոցի թիմն էր: 2-րդ տեղը գրավեց Մարտունու N2 հիմնական դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը գրավեց Վահան գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցանակային տեղեր գրաված 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների թիմերը կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43