Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում նվիրված Առաջին Հանրապետության ստեղծման տարեդարձին

28.05.2015

Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ և Վարդենիս քաղաքային համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ` նվիրված Առաջին Հանրապետության ստեղծման 97-րդ տարեդարձին: Ծրագիրն իրականացվեց Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի և Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի պետական համալսարանի համատեղ ուժերով: Վաղ առավոտից մարդաշատ էր մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակը: 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերը հրապարակում բացազատել էին ուսումնական կետեր, որտեղ ցուցադրվեցին Հայկական բանակի արդի սպառազինության որոշ տեսակներ: Զինվորականները մանրամասնորեն այցելուներին ծանոթացնում էին ցուցադրվող զինատեսակների գործածությանը եւ նշանակությանը, պատասխանում հետաքրքրող հարցերի: Զենք-զինամթերքի ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացնում հատկապես զորակոչային և նախազորակոչային տարիքի երիտասարդների ու դպրոցահասակների շրջանում: Պաշտպանության նախարարության աջակցությամբ մարզի տարածքներում իրականացված այս նախաձեռնությունը, բացի տոնական շունչ հաղորդելուց, ունի նաև ուսուցողական մեծ նշանակություն, տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին, ասաց մարզի ղեկավարը: ,, Միշտ չէ, որ հնարավոր է լինում բարձր դասարանների տղաներին ճանաչողական նպատակով զորամասեր տանել: ՀՀ Պաշտպանության նախարարութայն աջակցությամբ այսօր մենք հնարավորություն ենք ունեցել մարզկենտրոն տեղափոխել որոշ զինատեսակներ: Սա լավագույն առիթներից մեկն է, որպեսզի նախազորակոչային տարքի տղաները տեսնեն, թե իրենց եղբայրները, հարազատներն ու ընկերները ծառայության ընթացքում ինչ տեխնիկայի հետ են առնչվում կամ ինչ են օգտագործում նրանք` հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս,, - իր խսքում նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Տոնակատարության ընթացքում ցուցադրական մարտով հանդես եկան 2-րդ բանակային կորպուսի առանձին հետախուզական գումարտակի զինվորները, ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները: Միջոցառման մասնակիցները տոնակատարության ընթացքում հնարավորություն ունեցան օգտվելու նաև զինվորական դաշտային խոհանոցից: Մայիսյան հաղթանակները եզրափակող տոնի առթիվ միմյանց էին շնորհավորում պաշտոնատար անձինք, երկրապահներ, արցախյան ազատամարտի վետերաններ, անհատ քաղաքացիներ: Հայրենաշունչ երգերով, հաղթական պարերով, Հայոց Պետականության հիմանդրման պատմությունը ներկայացնող փաստերով հանդես եկան Գավառ քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների սաները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21