Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Հայաստան, իմ աշխարհ.. երգչախմբային մարզային փառատոն

27.05.2015

«Հայ դիրիժորների ասոցիացիա,, հասարակական կազմակերպության և Գեղարքունիքի մարզպետարանի ջանքերով մայիսի 27-ին Գավառի մշակույթի պալատում տեղի ունեցավ ,,Հայաստան, իմ աշխարհ,, մարզային երգչախմբային փառատոն՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնի նպատակն էր կրտսեր սերնդի միասնական երգերով ապացուցելու, որ, չնայած բազում հալածանքների, հայ ազգը ապրում ու արարում է իր հողի վրա: Փառատոնին մասնակցում էին Գավառ քաղաքի, Սարուխան, Կարմիրգյուղ, Նորատուս համայնքների արվեստի, Սևանի երաժշտական, Լիճքի և Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցների մանկական երգչախմբերը: Փառատոնին ներկա էին ճանաչված խմբավարներ: Բոլոր երգչախմբերի միասնական կատարմամբ հնչեցին Ռոբերտ Պետրոսյանի ,,Երկիր հայրենի,,, Էդգար Հովհաննիսյանի ,,Սարդարապատ,, և ,,Էրեբունի–Երևան,, ստեղծագործությունները: Ելույթ ունեցան Սևանի երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, Գանձակի երաժշտական դպրոցի ազգային նվագարանների համույթը և պարի խումբը, Սարուխանի, Կարմիրգյուղի, Նորատուսի արվեստի դպրոցների պարի խմբերը, Գավառի արվեստ դպրոցի ,, Հուսո առագաստ,, երգի համույթը, անհատ կատարողներ: Փառատոնի ավարտին բոլոր երգչախմբերը ,, Հայ դիրիժորների ասոցիացիա,, հասարակական կազմակերպության կողմից արժանացան պատվոգրերի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57