Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների հետ

26.05.2015

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց ամենամսյա համամարզային խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության 10 մարզպետներն ու նախարարության ղեկավար կազմը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների խոշորացման գործընթացին առնչվող հարցեր, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության ընդլայնումը, «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թ.-ի ծրագրին առնչվող հարցեր և այլն:
ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետների հատուկ ուշադրությունը հրավիրեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքներում զարգացման համապատասխան ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես՝ խոսվեց սոցիալական ծրագրերի, մանկապարտեզների, մշակույթի տների զարգացման, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհների բարեկարգման մասին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին հորդորեց անցյալ տարվա օրինակով աջակցել «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքից ժամանած հայ երիտասարդների ընդունելության հարցում: Քննարկվեցին նաև սեպտեմբերին Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, երաժշտական փառատոնների անցկացման հարցերը:
Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության ընդլայնման գործընթացի շրջանակներում ՏԿԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց մարզպետներին՝ ուղղված ԼՂՀ-ի հետ միջհամայնքային համագործակցության ակտիվացմանը:

Աղբյուրը՝ mta.gov.am, 26.05.2015
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36