Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը շրջանավարտներին

21.05.2015

Հարգելի շրջանավարտներ: Դպրոցական կյանքին հրաժեշտ տալուց հետո ձեզանից յուրաքանչյուրի առջեւ բացվում են սպասումներով, նպատակներով ու ձգտումներով լի նոր ժամանակներ, նոր հորիզոններ ու բարձունքներ, որոնց նվաճման համար ձեր ստացած գիտելիքների կողքին անհրաժեշտ կլինեն նոր ջանքեր, սեր ու նվիրում:
Բարի երթ եմ մաղթում ձեզ այդ երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհին, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ հետագա ուսումնառության մեջ կամ աշխատանքում:Ցանկանում եմ, որ դուք պաշտպանեք ու կերտեք Հայոց հայրենիքը միայն եւ միայն խաղաղ երկնքի տակ, ուրախ ու անհոգ, ստեղծարար տրամադրության մեջ:
Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ

                                                                      Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55