Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի մարզային առաջնությունում

04.05.2015

Ապրիլի 29-ին Գավառ քաղաքի շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի ՀՀ Գեղարքունիքի մարզային առաջնության մարզային փուլը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մարզային առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երկու փուլով՝ տարածքային և մարզային: Տարածքային փուլին մասնակցեցին շուրջ 250 շախմատիստներ: Մրցումներն անցկացվեցին ապրիլի 6-16-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում: Տարածքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3–րդ տեղերը գրաված շախմատիստները մասնակցեցին մարզային փուլի մրցումներին: Արդյունքում առաջին տեղը գրավեց Մարտունի քաղաքի ներկայացուցիչ Արամայիս Հայրապետյանը, երկրորդ հորիզոնականում էր Սևան քաղաքից Արմեն Վարդանյանը, իսկ երրորդ հորիզոնականում` Մարտունի քաղաքից Գևորգ Մարտոյանը: Մարզային առաջնությունում առաջին և երկրորդ տեղեր գրաված շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու մայիսի 28-ից հունիսի 10-ը Ջերմուկ քաղաքում կայանալիք Հայաստանի տղամարդկանց շախմատի 2015 թվականի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38