Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային հերթական այցով եղավ Ճամբարակում

04.05.2015

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքում: Աղբերք համայնքում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որտեղ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի հետ առնչվող տարաբնույթ հարցեր: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի հետ քննարկեց Աղբերք համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ առնչվող հարցեր, հորդորելով ամեն ինչ կազմակերպել ու անցկացնել օրենքով սահմանված կարգով: Այնուհետև մարզի ղեկավարը այցելեց Վահան համայնք, որտեղ հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, ապա համայնքապետարանի աշխատակազմի հետ: Տեղում քննարկվեցին ներհամայնքային  բնույթի հարցեր: Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումից հետո Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց նաև Ճամբարակի հիվանդանոց և ծանոթացավ հիվանդանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38