Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային հերթական այցով եղավ Ճամբարակում
04.05.2015

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքում: Աղբերք համայնքում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որտեղ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի հետ առնչվող տարաբնույթ հարցեր: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի հետ քննարկեց Աղբերք համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ առնչվող հարցեր, հորդորելով ամեն ինչ կազմակերպել ու անցկացնել օրենքով սահմանված կարգով: Այնուհետև մարզի ղեկավարը այցելեց Վահան համայնք, որտեղ հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, ապա համայնքապետարանի աշխատակազմի հետ: Տեղում քննարկվեցին ներհամայնքային բնույթի հարցեր: Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումից հետո Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց նաև Ճամբարակի հիվանդանոց և ծանոթացավ հիվանդանոցի շինարարական աշխատանքների ընթացքին: