Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին
29.04.2015

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասին, Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, Եվրոպական Միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազարյանին: Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում կողմերը քննարկեցին տարաբնույթ հարցեր: