Նորություններ
Գավառ քաղաքում 100 ծառ տնկվեց, 100 զանգ ղողանջեց,100 մոմեր վառվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
24.04.2015

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Գավառ քաղաքում իրականացվեց ,,100 ծառ, 100 կյանք,, խորագիրը կրող ծառատունկ-ակցիան: Գավառ քաղաքի Սայադյան փողոցում տնկվեցին սոճի տեսակի եւ արծաթափայլ բարդիների 100 տնկիներ՝ խորհրդանշելով ցեղասպանության 100-ամյակը: Ծառատունկին մասնակցեցին Գավառի քաղաքապետարանի եւ ենթակա կառուցների աշխատակիցները: Ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը նույպես իրականացվելու է Գավառի քաղաքապետարանի կողմից: Նույն օրը,ժամը 19:15-ին, որը խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում հնչեց 100 զանգերի ղողանջ: Ապա Գավառի Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարի մոտ տեղի ունեցավ մոմավառության արարողություն: Չնայած տեղացող անձրեւին` քաղաքապետարանի ենթականությամբ գործող կրթամշակութային հաստատություններում սովորող 100 սաներ 100 մոմեր վառեցին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների: