Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

17.04.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր մարզի 18 համայնքերում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների շտկման հետ կապված խնդիրներին: խորհրդակցությանը հրավիրված էին համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների հաշվապահներ եւ պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ղեկավար կազմը, անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող կառույցների ներկայացուցիչներ: Համայնքերում հողի հարկի կատարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Աղեկյանը: ,,Հողի հարկի կատարողական ցածր ցուցանիշները համայնքներում առնչվում են զանազան պատճառների հետ, որոնք իրենց մեջ ներառում են հողատերերի բացակայությունը հանրապետությունից, հողերի՝ տարիներով անմշակ մնալը, բնակավայրից մեծ հեռավորությամբ գտնվելը, հողերի ժառանգության գրանցման հետ կապված խնդիրները,, ,-նշեց զեկուցողը: Մարզպետը մասամբ չհիմնավորված համարեց բերված պատճառաբանությունները, գտնելով, որ տեղերում հողի հարկի հավաքագրումն առավելապես կախված է համայնքապետարանների աշխատանքից: Ռաֆիկ Գրիգորյանը համեմատական եզրեր տարավ հողի հարկի հավաքագրումը կատարող եւ թերացող համայնքների մեջ, կարեւորելով, որ թերացման հիմնական պատճառը կապվում է ոչ արդյունավետ աշխատանքի հետ: ,,Ինչպես է ստացվում, որ նույն պայմաններն ունեցող 91 համայնքներից քսանում հողի հարկը հավագրվում է հարյուր տոկոսով, իսկ մնացած տեղերում այն կիսատ է հավաքագրվում: Չեմ կարծում, թե չթերացած համայնքերում ձեր կողմից առաջ քաշված խնդիրները չկան: Պարզապես աշխատել է պետք` եղած միջոցները հավաքագրելու համար,, - առաջարկեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը հրահանգեց համայնքի ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում շտկել հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշները՝ դրանք հասցնելով 90 եւ ավել տոկոսի, իսկ գարնանացանի ավարտից հետո հստակ եւ փաստացի տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան, թե որտեղ ինչքան մշակված հող կա եւ ինչ կարգի հող է մնացել անմշակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38