Նորություններ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը ընթերցվում է մարզի դպրոցներում
17.04.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի համահայկական և մարզային միջոցառումների շրջանակներում այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասղեկները ընթերցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բացատրել հռչակագրի բովանդակությունը և պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին: Մարզի հանրակրթական դպրոցներում շարունակում են նաև ոգեկոչման արարողությունները, ,, Հիշում եմ և պահանջում,, կարգախոսի շրջանակներում դպրոցականների և մանկավարժական կոլեկտիվների մասնակցությամբ իրականացվող գրական-երաժշտական ցերեկույթները: