Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

15.04.2015

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Գարիկ Բադալյանը հանձնաժողովին ներկայացրեց մարզում մինչ այժմ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: Ըստ զեկուցման` մարզի համայնքներում և կրթամշակութային հաստատություններում հոբելյանի առիթով կազմակերպվում և կյանքի են կոչվում տարբեր բնույթի նախաձեռնություններ` անմոռուկների և վահանակների պատրաստում, գրական-երաժշտական ցերեկույթներ, շարադրությունների և մանկական ստեղծագործությունների մրցույթներ, ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Զեկուցողը խոսեց նաև մարզային միջոցառումների փաթեթի շրջանակներում իրականացվելիք առավել մեծամաշտաբ ծրագրերի մասին: Դրանք ներառում են Գավառի Հացառատ թաղամասում, Դդմաշեն և Վաղաշեն համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանների տեղադրումը, մարզի մի շարք համայնքներում ծառատունկերի կազմակերպումը, փողային նվագախմբի համերգը, և այլ բնույթի միջոցառումներ: Իսկ կրթամշակութային հաստատություներում կշարունակվեն Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված գրական–երաժշտական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մարզային միջոցառումների ծրագրի կատարված ու կատարվելիք կետերի շուրջ հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից եղան առանձին քննարկումներ, արվեցին լրացուցիչ առաջարկություններ: Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց բարձր պատասխանատվությամբ և նվիրումի զգացումով կազմակերպել, աջակցել ու մասնակից լինել համայնքներում և տարբեր հաստատություններում տեղի ունեցող միջոցառումներին, այդպիսով մեր ձայնը միացնելով աշխարհի կոչին: Մարզպետը հանձնարարեց նաև ապրիլի 24-ին մարզի տարածքում գործող եկեղեցիներում ժամը 19:15 րոպեին, որը խորհրդանշում է 1915 թվականը, տալ 100 զանգ` ի հիշատակություն Հայոց ցեղասպանության զոհերի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38