Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը

15.04.2015

Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ապրիլի 15-ին ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը: Առաջին ցուցադրությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավար այրերը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին տեղադրվել են Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի վրա, իսկ երբ սովետական կարգերի ժամանակ քանդվել է եկեղեցին, դռները հանգրվանել են Հայաստանի Պատմության թանգարանի բակում: ,, Մենք տեսնում ենք, թե ինչ դռնով են ներս ու դուրս արել մեր նախնիները և ինչ գեղարվեստական արժեք են ստեղծել: Տա Աստված, որ այս դուռը հետ գնա իր իսկական տեղը,,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախաձեռնության հեղինակի առաջարկով որոշվեց ապրիլի 19-ին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցել Սուրբ պատարագ` ի նշանավորումն Հին Բայազետի բերդի դռան ցուցադրության: Այս մասունքը Սուրբ Կարապետում ցուցադրության կմնա որոշակի ժամանակով, որը տեսնելու հնարավորություն կունենան շատ մարդիկ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38