Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
09.04.2015

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Լճաշենի, Ծովակի, Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում և Գավառի դրամատիկական թատրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Անդրադարձ եղավ աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսա-տնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումների և խախտումների: Մարզի ղեկավարը հանձնարարեց կազմակերպությունների տնօրեններին` սահմանված ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: