Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը
08.04.2015

Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղ համայնքում: Մարզի ղեկավարը նախ այցելեց օրերս անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժած տնտեսությանը, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին և խոստացավ աջակցել ընտանիքին հնարավորության սահմաններում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, ծանոթացավ կառույցի շենքային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր: