Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և շնորհավորեց նրանց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2015

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Պատվարժան մայրեր, տիկնայք եւ դուստրեր Հայոց աշխարհի:
Մայրությունն ու գեղեցկությունը բնության կողմից մեզ տրված անփոփոխ հրաշալիքներ են, որոնցով են սկիզբ առել Սուրբ երկունքը եւ կյանքի հավերժության ճանապարհը: Հայոց աշխարհի գոյության ու շարունակության, արարման ու զորացման հիմքն եք դուք՝ ձեր ամուսիններին, զավակներին, հայրերին ու եղբայրներին ամենօրյա ջերմ, տիեզերական սիրով շրջապատողները: Ձեր մայրանալու գաղտնիքի, քնքշանքի ու գեղեցկության, կամքի ու եռանդի, սիրո ու նվիրումի մեջ է ոգի առնում ու նորանում մեր հնօրյա Հայկական աշխարհը, Հայոց սուրբ լեզուն ու պետականությունը:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում լուսաշող գարուններ, ընտանեկան անսպառ սեր ու երջանկություն, երկար տարիների առողջ ու անհոգ կյանք:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան