Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

07.04.2015

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջապահական և անձնական բնույթի տարատեսակ խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 44 քաղաքացի, որոնցից 27-ի դիմումները բավարարվեցին տեղում` հատկացնելով դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումատուները 4-ն էին, պետպատվերի շրջանակներում բուժման գործուղվելու նպատակով` 3-ը, առողջարանային ուղեգրեր ձեռք բերելու նպատակով դիմումատուները` 4-ը, բնակարանային, կոմունալ և կենցաղային խնդիրների կարգավորման խնդրանքով` 3-ը, և ևս 3 քաղաքացի` պետության կողմից սահմանված սոցիալական նպաստների համակարգում ընդգրկվելու համար մարզպետի աջակցությունը ստանալու նպատակով: Բացի տեղում բավարարված դիմումներից, քաղաքացիների կողմից Գեղարքունիքի մարզպետին ուղղված մնացած բոլոր դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04