Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը

02.04.2015

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված հակաօդայի պաշտպանության զորամասերում:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով:
ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթհրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առանձնակի ուշադրությանն են արժանացել զորամասերի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, կապիտալ նորոգման և նմանաբնույթ այլ շինությունների կառուցման ընթացքը:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը շրջայցի ավարտին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին ընթացիկ և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13