Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց բասկետբոլի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնությունը

01.04.2015

Գեղարքունիքի մարզում ավարտվեց ,,ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր,, ծրագրով նախատեսված մրցումները բասկետբոլ եւ ձեռքի գնդակ մարզաձեւերից: Բասկետբոլի դպրոցական մարզային առաջնությունն անցկացվեց Սեւան քաղաքի N 4 հիմնական դպրոցում: Տղաներից հաղթող ճանաչվեց Սեւանի , աղջիկներից՝ Մարտունու ավագ դպրոցների թիմերը: Ձեռքի գնդակի մարզային մրցումներն անցկացվեցին Գավառի N 5 հիմնական դպրոցում: Այս մարզաձեւից մրցաշարին մասնակցեցին Գավառի N 5 հիմնական, Գավառի ավագ եւ Սարուխանի N 1 միջնակարգ դպրոցների թիմերը: Երեք թիմերի լավագույն մարզիկներից էլ ձեւավորվեցին տղաների եւ աղջիկների հավաքական թիմերը, որոնք կմասնակցեն միջմարզային առաջնությանը: Այս փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզի բասկետբոլի եւ ձեռքի գնդակի հավաքական թիմերը ընդգրկված են Բ խմբում, որտեղ նրանց մրցակիցները լինելու են Լոռու, Տավուշի եւ Կոտայքի մարզերի հավաքական թիմերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13